Tert.am-ը գրում է․

Վրաստանը երկարաձգել է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ պայմանագիրը: Փաստաթղթի բովանդակությունը դեռևս անհայտ է, սակայն երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան մի դետալ է բացահայտել: Այս մասին գրում է rustavi2.ge կայքը:

Նախարարի խոսքով՝ ռուսական ընկերության հետ նոր պայմանները նախատեսում են սակագնի նվազում:

Սակագնի նվազման մասին հստակ թվեր չկան, բայց Թուրնավան հայտարարել է, որ խոսքը շուրջ 15% նվազման մասին է:

Նաթիա Թուրնավայի խոսքով՝ գների նվազումը պայմանավորված է մրցակցային միջավայրով և համաշխարհային էներգետիկ շուկայում ստեղծված իրավիճակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել