Ասենք էն, որ ինքն անլուրջ մեռնում ա, շաբաթը մեկ մի էշություն դուրս ա տալիս ու ժողովրդին գցում կրակը, դա օկ ա, բայց որ մարդիկ ասում են՝ դիմակը կորոնայից չի պաշտպանում, 7400 վարակվածներին թողում, Ֆեյսբուքում հերթական ստատուսն ա երկնում:

Մինչ մայիսի 25-ը նախարար կոչեցյալն ասում էր, որ վիրուսը շատ ավելի փոքր ա, քան սովորական դիմակների վրայի անցքերը, ու դա ի զորու չի պաշտպանելու վիրուսից, դիմակ կրել պետք չէ:

Հիմա ասում ա՝ կրեք, ճիշտ ա, չի պաշտպանի, բայց գոնե ձեռքներդ դեմքներիդ չեք կպցնի: Իսկ եթե ես հավաստիացնեմ, որ ձեռքս դեմքիս չեմ կպցնի ու դիմակ չեմ ուզում կրել, կարո՞ղ ա էդ ժամանակ պարզվի, որ վիրուսն իրականում էտքան էլ փոքր չի, ու սովորական դիմակը կարա պահի:

Թորոսյան, ես իրավունք ունե՞մ քո պես դիլետանտին լուրջ չվերաբերվելու, չլսելու քո՝ մեկը մյուսին հակասող կոչերն ու օր առաջ պահանջելու, որ վեշ-մեշոկդ հավաքես ու հայդա գնաս նախկին գործիդ: Ունեմ, չնայած ես քեզ չեմ բերել ըտեղ:

Երկիրն առողջապահական կռախի առաջ են կանգնացրել իրանց դեգեներատության պատճառով, մի հատ էլ իրավունք են վերապահում ու երես ունեն մարդկանց արտահայտած կարծիքները ծաղրելու:

Ես սրան անգամ տարածքային պոլիկլինիկայի պահակի բուդկեն չէի վստահի, դուք բերել, առողջապահության նախարարի աթոռ եք վստահել: Արդար ա, վայելեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել