Tert.am-ը գրում է․

Ես դեպք գիտեմ, երբ հենց կառուցապատողը հավաստիացնում էր, որ պետք է կառուցեր մարզադահլիճ, և համայնքին նույնիսկ որոշակի հնարավորություններ պետք է տար, արդյունքում այս պահին տնտեսական խանութ է, որը վարձով է տվել:

Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը՝ անդրադառնալով հողամասի նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցին:

«Ինձ հետաքրքիր է՝ հողամասի նշանակությունը փոխելու դեպքում մենք ինչ-որ չափով կարողանո՞ւմ ենք որոշակի մեխանիզմներով վերահսկել, որ այդ հատվածում, եթե կան բնակելի շենքեր, դրանց բնակիչների իրավունքները պահենք, որովհետև շատ հաճախ լինում են դեպքեր, երբ հողամասի նշանակությունը փոխելու արդյունքում բազմաբնակարան շենքեր են կառուցվում, և հարակից շենքերի  լուսավորության ու բնակիչների տեղաշարժի հարցեր են առաջանում»,- հայտարարեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել