Panorama.am-ը գրում է․

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցը։

Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց այս հարցը հանել օրակարգից, հաջորդ նիստերին կրկին բերել։

«Հաշվի առնելով , որ ավագանու անդամներին, առնվազն «Իմ քայլը» խմբակցության, այս հարցի մասին տեղյակ են պահել ավագանու նիստից երկու շաբաթ առաջ, իսկ տվյալ հարցը լինելով բազամաշերտ, կարիք ունի խորը և բազմակողմանի ուսումնասիրության։ Օրակարագի այս հարցի փաթեթում տեղ են գտել բավականին վիճահարուց տարածքներ, կարիք ունեն հավելյալ ուսումնասիրության»,- ասաց նա։

Ավագանու անդամը նշեց, որ պետք է ավագանու օրակարգ բերել այս հարցը ԵԿՄ-ի հետ միասնական քննարկումից հետո։

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն օրակարագից այս հարցը հանելու առաջարկությանն արձագանքելով՝ ասաց.

«Այն, ինչ հնչեց րոպեներ առաջ այս դահլիճում, ինձ համար նվաստացուցիչ խոսքեր են, դա ձեր քաղաքական թիմի ամոթն է։ Բարեբախտաբար, «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր իշխանություն է, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն էլ այդ իշխանության  ամենավերջին անդամը չէ։ Այն, ինչ այս պահին այս դահլիճում ասվեց, պետք էր փակ դռների հետևում Սասուն Միքայելյանի հետ  քննարկած լինեիք ու գայիք այստեղ։ Իսկ ինձ համար պատիվ էր ԵԿՄ այս նախագծին քվեարկելը։ Առաջ կռիվ էինք տալիա ԵԿՄ-ի համար իրենց հետ, որովհետև նախագահն եսիմ ով էր, հիմա ձեր քաղաքական թիմի ղեկավարն է, չեմ հասկանում՝ ինչի եք կռիվ տալիս։ Այդ գրասենյակներն Ապրիլյան պատերազմի ժամանակ փոքր զինկոմիսարիատների դեր կատարեցին, հավաքվեցին Երկրապահի տղաներն ու գնացին սահման։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել