Tert.am-ը գրում է․

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարրաեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին դիմակ չկրելու համար:

Արդեն հայտնել ենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ պատգամավորը դիմակ չկրի նիստերի դահլիճում, ինքը կհայտարարի նախազգուշացում, ապա անհրաժեշտության դեպքում մեկ, կամ նույնիսկ 7 օրով դուրս կհրավիրի նիստերի դահլիճից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց, որ ուզում է իր բողոքի ձայնը բարձրացնել: «Պարոն Միրզոյան, Դուք ընդդիմադիր պատգամավորին հայտարարեցիք նախազգուշացում, մինչդեռ մինչ այդ ես Ձեզ իրազեկեցի, որ Սահմանադրությամբ մենք նման հնարավորություն չունենք խորհրդարանում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի նորմերը տվյալ ձևով կիրառելու համար: Ես ուզում եմ նաև հասկանալ երկակի ստանդարտների այս փորձը ինչի՞ց է գալիս, երբ հարձկավում են բռունցքներով պատգամավորների վրա, բռնություն են գործադրում ոչ մի պատգամավորի դուրս չե՞ք հրավիրել չէ մեկ օրով, յոթ օրով, նախազգուշացում չեք հայտարարել չէ՞, որից հետո վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել է բռնությունը, Դուք ծափահարել եք, պարոն Միրզոյան: ԱԺ նախագահը պետք է մնա անաչառ, կամ գոնե երևա անաչառ, ցույց տա, որ անաչառ է, Դուք ծափահարել եք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել