Կան տղամարդիկ, ովքեր կանանց միայն օգտագործում սեռական ցանկությունները բավարարելու համար: Կան նշաններ, որոնք հուշում են դրա մասին: 

Ահա թե որոնք են դրանք․

Ժամադրության չեք գնում

Ռեստորանային ընթրիքը կամ էլ ֆիլմի դիտումը երբեք չի մտնում նրա պլանների մեջ, և դուք միշտ հայտնվում եք կա՛մ մահճակալին, կա՛մ մեքենայում, կամ էլ հյուրանոցային համարներից մեկում: Եթե ռոմանտիկ երեկոն դուք եք կազմակերպում, հավանականությունը մեծ է, որ նա այդ օրը զբաղված կլինի:

 

Նրա սոցիալական հարթակում դուք բացակայում եք

Երբեք չի հավանում ձեր նկարները կամ էլ մեկնաբանում դրանք: Ձեր միակ շփումը տեղի է ունենում զանգերով: 

Ծանոթ չեք նրա ոչ մի ընկերոջ հետ

Իսկ եթե փողոցում պատահականորեն հանդիպում եք նրա ընկերներից մեկին, ձեզ ներկայացնում է որպես ընկերուհու կամ ծանոթի կամ ուղղակի բավարարվում է անունով: Որքան քիչ գիտեք նրա մասին, այնքան ավելի հեշտ կլինի թողնել ձեզ:

 

Հեռախոսազանգերին ձեզ մոտ չի պատասխանում

Նույնիսկ եթե հեռախոսը ուղղակի պայթում է զանգերից: Ոչ մի արդարացում մի փնտրեք:

Ռոմանտիկայի երկրպագու չէ

Ամենաանձնական և էմոցիոնալ բանը, որը նա ձեզ տվել է, միայն սեքսն է: 

Այնպես որ, ուշադիր եղեք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել