Tert.am-ը գրում է․

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը նիստի մեկնարկին հայտարարեց՝ համավարակով պայմանավորված գիտեք պարետատան որոշումը, ցուցումները: «ԱԺ նիստերի դահլիճում ես` որպես Ազգային ժողովի նախագահ, նախազգուշացում եմ հայտարարելու և եթե անհրաժեշտ լինի` դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ օրով, եթե անհրաժեշտ լինի` 7 օրով, բոլոր այն պատգամավորներին, որոնք դիմակ չեն կրում»,- նշեց Միրզոյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղից արձագանքեց, որ մեծ հաշվով սոցիալական հեռավորույթունը պահպանված է, և դիմակ կրելու անհրաժեշտություն չկա:

Միրզոյանը թեպետ համաձայնեց, որ սոցիալական հեռավորությունը պահպանված է, բայց նշեց, որ բարձրախոսները կարող են մանրէի կրիչներ լինել: «Տիկին Զոհրաբյան, հիմա շատ տեխնիկական մանրամասների մեջ չմտնենք, հպվում ենք, դիպչում ենք, խոսում ենք: Ի վերջո, յուրաքանչյուրիս համար է պետք: Նաև ուզում եմ հիշեցնել պատգամավորների առաքելությունը մեր քաղաքացիներին օրինակ ծառայելու համատեքստում: Ես ինքս ֆեյսբուքյան լրահոսից տեսել եք, եղել եմ մի իրավիճակում, որ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ուզում եմ բոլորիդ առջև ասել՝ այո՛, ես սխալ եմ արել, մտածել եմ՝ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, թեև փակ դահլիճում և չեմ կրել դիմակը, բայց ուզում եմ խոստովանել, որ սխալ էր»,- ասաց Միրզյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել