168.am-ը գրում է․

Նախորդ շաբաթ Չեխիայից Խորվաթիա են ժամանել առաջին զբոսաշրջիկները: Նրանք եկել են իրենց ավտոմեքենաներով՝ գրեթե առանց կանգառների անցնեով Ավստրիայի և Սլովենիայի սահմանները:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Չեխական տուրօպերատորների ասոցիացիայի ղեավարի տեղակալ Յան Պապեժը:

«2019 թվականին Խորվաթիայում իրենց հանգիստն են անցկացրել Չեխիայի 750 հազար քաղաքացիներ, դրա նախորդ տարին՝ 2018-ին՝ 810 հազար մարդ: Տուրօպերատորները ճնշում գործադրեցին, և Չեխիայի կառավարությունը սկսեց բանակցությունները զբոսաշրջային սեզոնը բացելու համար, երբ երկու երկրներում համավարակի հետ կապված իրավիճակը բարելավվի»,-ասել է նա: Պապեժը նկատել է, որ թե Չեխիայում, թե Խորաթիայում համավարակի հետ կապված իրավիճակը գրեթե միանման է զարգացել, միաժամանակ էլ հայտարարվել է կարանտինի սահմանափակումները հանելու մասին: Այդ իսկ պատճառով երկու երկրների վաչապետները շատ արագ պայամանվորվածություն են ձեռք բերել զբոսաշրջային սեզոնի բացման հարցում:

Մասնագետը նաև հիշեցրել է, որ իր աշխատանքը վերսկսել է «Չեխական ավիաուղիներ»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել