Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնան» բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակների վաճառք է սկսել, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Դիմակները հնարավոր է լվանալ մինչև 40 անգամ՝ առանց կորցնելու վերջինիս պաշտպանիչ հատկությունները: Դիմակները 3 տարբեր դիզայնով են ստեղծվել՝ ակումբի գույներին համահունչ: Հասանելի է երեք տարբեր չափսեր՝ երեխաների և մեծահասակների համար: Դիմակների արժեքը 18 եվրո է (մոտ 9500 դրամ), այսինքն՝ մեկ օգտագործման դիմաց 0,45 եվրո: Ակումբը մտադիր է նաև ավելի մատչելի դիմակներ թողարկել, որոնք կօգտագործվեն այլ նպատակների համար:

Այս պահի դրությամբ Իսպանիայում կորոնավիրուսով վարակման 282 852 դեպք է գրանցվել: Վիրուսի պատճառով 28 752 մարդ է մահացել: Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է և կարող է վերսկսվել արդեն հունիսի 11-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել