Armeniasputnik.am-ը գրում է․

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն անդրադարձել է հայ գործընկերոջ` Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որը երկու երկրներում աղմուկ էր բարձրացրել։

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն մտադիր է կապ հաստատել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ` կապված Հայաստանի հանրային խորհրդի նիստում նրա բարձրացրած հարցերի հետ։ Այս մասին Տիկարաձեն ասել է Rustavi 2 հեռուստաալիքի եթերում։

Տիկարաձեն Թորոսյանի հայտարարությունները չհիմնավորված և հարցեր առաջացնող է անվանել։

Հիշեցնենք, որ  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի նիստում խոստովանել էր, որ Վրաստանում կիրառված և մինչ օրս գործող սահմանափակումներն ավելի արդյունավետ էին և ավելի խիստ։ Սակայն նա կասկած էր հայտնել վարակվածների հաշվարկի մեթոդաբանության հարցում`նշելով, որ Հայաստանում հակահամաճարակաբանական համակարգն ավելի զարգացած է, քան հարևանների մոտ։

Թորոսյանի խոսքերը լուրջ իրարանցում էին առաջացրել Վրաստանում, բժշկական հանրությունը ներողություն էր պահանջել։

Ավելի ուշ Հայաստանի առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով պաշտոնական Թբիլիսիին իր ափսոսանքն էր փոխանցել Թորոսյանի հայտարարության հետ կապված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել