Tert.am-ը գրում է․

Աշխարհը գտնվում է «Քովիդ-19» կորոնավիրուսի առաջին ալիքի մեջտեղում, կա հիվանդության երկրորդ գագաթնակետին հասնելու վտանգ, բայց ոչ երկրորդ ալիքին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ արտակարգ բուժական ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը:

«Ներկայում մենք երկրորդ ալիքում չենք, այլ հիվանդության առաջին ալիքի մեջտեղում … Յուրաքանչյուր երկրում վարակված մարդկանց իրական թիվը դեռ հարաբերականորեն ցածր է: Եվ երբ խոսում ենք հիվանդության երկրորդ ալիքի մասին դասական իմաստով, միշտ նկատի ունենք, որ առաջին ալիքն արդեն ինքնաբերաբար նվազում է, այնուհետև ամիսներ անց սկսում է հիվանդության երկրորդ ալիքը»,- մեկնաբանել է պաշտոնյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել