Aysor.am-ը գրում է․

Միքայել Մինասյանի հայտնի տեսանյութից հետո ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացված մեղադրանքը լղոզելու ու հերքելու անհաջող փորձ արեց, որին հաջորդեց Հայաստանում ադամանդագործության թեմայի միջազգայանցումը։ Խնդիրը սկսեցին քննարկել նաև սոցիալական ցանցերի ռուսական տիրույթում։ Ես խոստացել էի անդրադառնալ շատ կոնկրետ հարցերի՝ ինչո՞ւմն է Մինասյանի մեղադրանքի մեխը, և ինչո՞ւ Թունյանի մեկնաբանությունը դրա հերքումը չէ։ Ստորև ներկայացնում եմ իմ դիտարկումները, նաև հիշեցնում եմ, որ ի պատիվ իրենց՝ պատկան մարմինները չեն փորձում եղած փաստերը հերքել։

Ի՞նչ մեղադրանք է հնչեցրել Միքայել Մինասյանը

Մայիսի 15-ին Facebook սոցիալական ցանցի իր էջում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր տեսանյութ, որում հայտնել էր ադամանդագործության բնագավառում մաքսանենգ գործունեության մասին։ Մինասյանը մասնավորապես ասել էր. «Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով, ներմուծվում են ադամանդներ Հնդկաստանից։ Հնդկաստանից ներմուծվում են ադամանդներ, տարվում են հայտնի 2-3 գործարաններ, որտեղ դրանք դառնում են «հայկական», որովհետև էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է տալ ամբողջ փաթեթը փաստաթղթերի, թե ոնց դրանք դարձան հայկական։ Հայկական քվոտաներ են տալիս այդ ընկերություններին, և հայկական քվոտաների ներքո այդ հնդկական ադամանդները հայկականի տակ արտահանվում են՝ առանց մուծելու որևէ հարկ... Ըստ պետական վիճակագրության, Հայաստանը 2020-ի առաջին եռամսյակում մշակել է 20 մլրդ... որպեսզի դու կարողանաս այդ 20 մլրդ-ի ադամանդները աշխատես, ստեղծես, ինչպես ասում են՝ փոլիշ անես... ըստ միջին վիճակագրական տվյալների՝ Հայաստանում պետք է լինեն ավելի քան 1400 աշխատող։ Թիվն իրականում աննախադեպ է... Բայց հետաքրքիր բան կա, որ Հայաստանում կա գրանցված ոչ ավել, քան 400 մասնագետ։ Հետևաբար անհնարին է այդ քանակը մշակել եղած մարդկանցով... Կա ընդամենը մի թիվ, որ Հայաստանից արտահանվել է 20 մլրդի ադամանդ և ոսկի»։

Միքայել Մինասյանի ներկայացրածից կարելի է առանձնացնել հետևյալ փաստագրումները.

1.Հայաստան ներմուծվում է հնդկական ադամանդ և հայկական փաթեթավորմամբ արտահանվում է երկրից

2.Այդ իրողությունը տեսանելի է, երբ արտադրված և արտահանված ադամանդի ծավալը բաժանում ես երկրում առկա արտադրական հզորությունների վրա

3.2020 թվականի առաջին եռամսյակում ադամանդագործության ոլորտում ներգրավված է եղել 400-ից ոչ ավել մասնագետ, բայց երկիրը թողարկել ու արտահանել է 20 մլրդ-ի ադամանդ և ոսկի։

Մեր հետագա վերլուծության համար կարևոր է ուշադրություն դարձնել երկու առանցքային իրողության վրա. առաջին՝ Միքայել Մինասյանը խոսում է այստեղ և հիմա եղած խնդրի մասին, ոչ թե այն մասին, թե անցյալում ինչ է եղել, երկրորդ՝ Միքայել Մինասյանը բառացի ասում է՝ «Հայաստանից արտահանվել է 20 մլրդ-ի ադամանդ և ոսկի»։

Ի՞նչն են հերքում իշխանությունները

Միքայել Մինասյանի մեղադրանքի սպառիչ հերքում կարող էր լինել թափանցիկ տվյալների հրապարակումը։ Այդ տվյալները պետք է ցույց տային, թե Հայաստանը որքա՞ն հումք է ստացել, ո՞ր ձեռնարկություններում է հումքն անցել վերամշակում, նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն պատրաստի արտադրանք է թողարկվել, դրա ո՞ր մասն է արտահանվել, և որքան մաքսավճար է փոխանցվել պետբյուջե։ Եթե կառավարությունն այս տվյալները հրապարակեր, և դրանք համապատասխանեին արդեն իսկ եղած ցուցանիշներին, ինքնին մեղադրանքը կհերքվեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել