168.am-ը գրում է․

Վրացական Commersant.ge պարբերականը ծավալուն հրապարակում է պատրաստել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ օրերս արած բացահայտման վերաբերյալ, որում անդրադարձ է կատարվել Հայաստանից Աբախազիա արտահանված ծխախոտի թեմային, որի փաստաղթեթրում գրված է եղել Աբխազիա, Վրաստան։

Պարբերականը նշել է, որ այս խնդրի կապակցությամբ դիմել են Վրաստանի Արտաքին գործերի նախարարությություն՝ պարզելու, արդյո՞ք որևէ տեղեկություն ունեն այդ մասին, ինչպես են գնահատում «օկուպացված» Աբխազիա՝ Վրաստանի անվան տակ ապրանք ներմուծելու փաստը։ Commersant.ge-ը Վրաստանի ԱԳՆ-ից խնդրել է նաև պարզաբանել՝ արդյոք այս խնդրի կապակցությամբ շփում ունեցե՞լ են Հայաստանի իշխանությունների հետ, բացի այդ նույն հարցով դիմել են Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Մեջբերելով նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունները՝ Commersant.ge-ն գրել է, որ այս սկանդալում ներգրավված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը և սխեմայի համաձայն՝ ծխախոտը պետք է վաճառվի Ռուսաստանում, սակայն, ըստ փաստաթղթերի, դրանք ուղարկվում են Աբխազիա։ Եվ քանի որ Հայաստանը չի ճանաչում Աբխազիայի անկախությունը, հետևաբար որպես արտահանվող երկիր Հայաստանի մաքսայինը նշել է Վրաստան, ինչը լուրջ դիվանագիտական սկանդալի պատճառ է։

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել նաև ռուսական EADaily կայքի հետաքննությանը, ըստ որի՝ օրերս էլ Վորոնեժ քաղաքի օդանավակայանի մաքսային ծառայողները ձերբակալել են Հայաստանից ներմուծված մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ, որը ձևակերպված է եղել՝ որպես տնտեսական ապրանքներ։ Բեռը ուղարկվել է փորձաքննության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել