Հանրապետության տարածքում՝ մայիսի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև 26-29-ի ցերեկը կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մայիսի 25-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ 20-22 մ/վրկ։ Մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել