Վարակվածների թվի աճի հետ աճում է նաև իրենց հետ սերտ շփում ունեցած մարդկանց թիվը, և տրամաբանական է, որ ավելի շատ մարդու պետք է թեստավորեն։

Հարգելի լրագրողներ, հարցրե՛ք առողջապահության նախարարությանը․ Հայաստանում վերջին օրերին վարակվածների թռիչքաձև աճին զուգահեռ թեստերի թիվը ոչ միայն համապատասխան չի աճում, դեռ մի բան էլ նվազում է, ո՞րն է պատճառը, ո՞վ է այս վիճակի պատասխանատուն։

18 մայիսի՝ 973 թեստից՝ 218 նոր վարակված
19 մայիսի՝ 1030՝ 230
20 մայիսի՝ 1751՝ 335
21 մայիսի՝ 1832՝ 322
22 մայիսի՝ 1426՝ 374
23 մայիսի՝ 1317՝ 359
24 մայիսի՝ 1197՝ 452

Ինչպես տեսնում եք, վերջին 4 օրում օրական արվող թեստերի թիվը նվազում է այն դեպքում, որ հայտնաբերվող վարակակիրների թիվն աճում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել