Tert.am-ը գրում է․

Մոնտենեգրոյի հանրային առողջության ինստիտուտը հայտարարել է, որ 68 օր շարունակ կորոնավիրուսի դեմ պայքարից հետո երկիրն ազատվել է վարակի տարածումից և դարձել առաջին եվրոպական երկիրը, որին հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսը, գրում է montenegro-news.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ վարակման առաջին ակտիվ դեպքերը գրանցվել էին մարտի 17-ին։ Համաճարակը հաղթահարելու մասին հայտարարությունից առաջ լաբորատորիաներում ստուգվել է մոտ 140 թեստ. դրանցից որևէ մեկը կորոնավիրուսի դրական պատասխան չի տվել։ Նշվում է, որ Մոնտենեգրոն Եվրոպայի վերջին երկիրն էր, որտեղ համավարակը տարածվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել