Աշխարհի ամենահին կոնյակի՝ Գոթյե 1762-ի երեք շիշը երկար ժամանակ պատկանել է Դոնսիր ընտանիքին, որտեղ էլ դրանք պահպանվել են 1870 թվականից սկսած: Սակայն դրանց 258-ամյա պատմությունը կարող է անսպասելիորեն ավարտվել մայիսի 28-ին, երբ յուրօրինակ կոնյակը վերջապես աճուրդի կհանվի:

Հարկ է նշել, որ Գոթյե ընկերությունը, որի 265 տարին լրացավ, մինչ օրս գոյություն ունի: Պահպանված երեք շշերից մեկը գտնվում է ընկերության թանգարանում, իսկ երկրորդը 2014 թ. ապրիլի 30-ին Նյու Յորքում կայացած Bonhams աճուրդի ժամանակ 59,500 դոլարով ձեռք է բերել լեհական Wealth Solutions ընկերությունը, որը մասնագիտացած է հազվագյուտ ալկոհոլային խմիչքներ հավաքելու մեջ: Ավելի ուշ այս կոնյակի՝ որպես հնագույն կոնյակի մասին տեղեկությունները հայտնվեցին Գինեսի ռեկորդների գրքում: 

Իսկ հետագայում անսպասելի մի բան տեղի ունեցավ. շշով կոնյակը բացեցին պատվավոր հանրության առջև, ինչից հետո դրա պարունակությունը լցրին փոքր շշերի մեջ և բաժանեցին բաժնետերերին՝ ժամացույցների շվեյցարական Armin Strom ընկերությանը, իտալական գրենական Montegrappa ընկերությանը, Լեհաստանի գանձարանին:

Armin Strom-ը թողարկեց 40 ժամերից բաղկացած շարք, որոնց մեխանիզմների մեջ ներկառուցված էին կոնյակի կաթիլ պարունակող պարկուճներ: Մեկ նմուշի արժեքը 27,300 դոլար էր:

Montegrappa-ն իր հերթին ներկայացրեց 100 արծաթյա և 10 ոսկյա գրիչներ, որոնք ևս պարունակում էին կոնյակի կաթիլ: Ոսկյա գրիչը հնարավոր էր ձեռք բերել 12,000 դոլարով, իսկ արծաթյան՝ 4,375 դոլարով:

Լեհաստանի գանձարանը Lux Coin ընկերության հետ միասին թողարկեց Լյուդովիկոս XV-ի ժամանակաշրջանի 300 ոսկյա դրամ՝ կոնյակի կաթիլներով: Բոլոր դրամները հանդիսանում են օրինական վճարամիջոցներ: Դրանցից յուրաքանչյուրը հնարավոր է ձեռք բերել 8,135 դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել