Ամուսնալուծությունների ժամանակ սովոր ենք մեղադրել տղամարդկանց, սակայն դա ոչ միշտ է այդպես: Որոշ կանայք իրենց այնպես են պահում, որ միակ ելքը բաժանությունն է դառնում: 

Ցանկացած կին փորձում է այնպես անել, որ տան ընտանեկան մթնոլորտը լավ լինի տղամարդու համար, աշխատում է ամուսնու հետ ունեցած հարաբերությունների վրա, որպեսզի ամուսնությունը ամուր լինի: Սակայն ոչ բոլորին է դա հաջողվում:

Ծանոթանանք կանանց այն սխալներին, որոնք բերում են ամուսնալուծության: Եթե ունեք բնավորության նման դրսևորումներ, ժամանակն է կանգ առնելու: 

Ամուսնու հարազատների հետ վատ հարաբերություններ

Արժանապատիվ տղամարդը շատ լավ է վերաբերվում իր մայրիկին և տան մնացած անդամներին: Իհարկե, լավ կլինի, որ դուք էլ ջերմ հարաբերություններ ստեղծեք նրանց հետ, հիմնականում՝ սկեսրոջ հետ:

Եթե սիրում եք ամուսնուն, ուրեմն պետք է հարգանքով վերաբերվեք այն կնոջը, ով նրան կյանք է տվել: 

Բայց եթե բարեկամներից որևէ մեկը ձեզ դուր չի գալիս, դրա մասին մի ասեք ամուսնուն: Ավելի լավ է՝ չեզոք գոտում մնաք: Հնարավորության դեպքում քիչ շփվեք հետը, իսկ եթե խուսափելն անհնար է, ձեզ ուղղակի քաղաքավարի պահեք:

Խանդ 

Կանայք առանց խանդի չեն կարող ապրել: Տղամարդիկ տանել չեն կարողանում, երբ իրենց խանդում են, այն էլ՝ առանց պատճառի:

Հանրային կռիվներ

Խնդիրները, որոնք ծագում են ամուսնու հետ, չպետք է հանրայնացվեն: Դրանք պետք է լուծել առանձին: 

Տղամարդկանց դուր չի գալիս, երբ կինը սկանդալներ է սկսում անել, այն էլ՝ խանութում կամ փողոցում: 

Էգոիզմ

Ամուր ամուսնություններում կինը և տղամարդը միմյանց մասին հոգ են տանում: Նրանք անում են դա իրենց կամքով, սրտի թելադրանքով, այլ ոչ թե ստիպված: Սիրող ամուսիններից յուրաքանչյուրն էլ փորձում է անել այնպես, որ դիմացինն իրեն ավելի լավ զգա: 

Սակայն եթե զույգերից մեկը ավելի շատ է սիրում, իսկ մյուսը՝ քիչ, դա կարող է հարաբերությունների ավարտի բերել:

Դժգոհություն

Տղամարդիկ տանել չեն կարողանում, երբ կինը միշտ, ցանկացած ժամանակ դժգոհում է: Նրանք աշխատանքից գալիս են տուն, որպեսզի հանգստանան, ոչ թե դժգոհություններ լսեն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել