Panorama.am-ը գրում է․

Հոնկոնգի հազարավոր բնակիչներ նախօրեին մասնակցել են բողոքի ցույցի, որն ուղղված է Պեկինի ծրագրի դեմ՝ այս ինքնավար տարածքում ազգային անվտանգության մասին օրենք ընդունելու վերաբերյալ:

Արմատական ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրային հրացաններ: Մինչև երեկո ոստիկանությունը ձերբակալել էր առնվազն 180 մարդու: Ըստ իրավապահ մարմինների՝ նրանք կատարել են վանդալիզմի ակտեր, կոտրել խանութի ապակիները, տանիքներից շշեր, քարեր են նետել: Առնվազն վեց մարդ հոսպիտալացվել է՝ անկարգությունների ընթացքում ստացված տարբեր ծանրության վնասվածքներից: Բայց ցուցարարների մեծ մասը չի մասնակցել ոստիկանության հետ բախումներին և խաղաղ ճանապարհով գնացել է տուն: Այս մասին գրում է Euronews-ը։

ԱՄբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել