Tert.am-ը գրում է․

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենին և կնոջը՝ Դորիս Շմիդաուերին, նախօրեին նկատել են Վիեննայի ռեստորաններից մեկում, որը կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով չպետք է աշխատեր մինչև ուշ գիշեր, գրում է BBC-ն։

Նշվում է, որ զույգին կիրակի գիշերը նկատել է ոստիկանությունը։ Երբ իրավապահները մոտեցել են պարզելու՝ ինչու են այցելուներն այդ ուշ ժամին ռեստորանում, զարմանքով պարզել են, որ օրինախախտ անձինք երկրի նախագահն ու նրա տիկինն են։ Ոստիկանությունը, այնուամենայնիվ, տեղի ունեցածի մասին հաշվետվություն է ուղարկել տեղի դատարան, որտեղ պետք է որոշեն ռեստորանին տուգանելու հարցը։

«Ինքնամեկուսացման ռեժիմի հայտարարումից հետո առաջին անգամ դուրս եկա կնոջս և երկու ընկերներիս հետ։ Մենք խոսքով ընկանք ու մոռացանք ժամանակի մասին։ Ես իսկապես ցավում եմ, իմ կողմից կոպիտ սխալ էր»,- հայտնել է նախագահը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել