Tert.am-ը գրում է.

Անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի Կաշիրսկի խճուղու վրա գտնվող բնակելի համալիրի տարածքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ փոխհրաձգության մի քանի մասնակիցներ թաքնվել են դեպքի վայրից: Ներկա պահին ոստիկանության աշխատակիցները որոնում են կասկածյալների մեքենաները՝ Mercedes, Ford և Toyota մակնիշի: Քաղաքում հատուկ գործողություններ են իրականացվում:

Նշվում է, որ կատարվածի հետևանքով վիրավորներ և զոհեր չեն գրանցվել: Հրաձգության վայրում աշխատում են ոստիկանները: Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել