168.am-ը գրում է․

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը րոպեներ առաջ դուրս եկավ Ոստիկանության Կապանի բաժանմունքից և ցուցարարներին հավաստիացրեց՝ ոստիկանությունից, Հատուկ քննչական ծառայության քննիչներից ստացել է երաշխիք առ այն, որ հարուցված քրեական գործի քննությունը տարվելու է արդար:

«Ինձ հավաստիացրեցին, որ մենք անգամ միասին կարող ենք գնալ և նախաքննական գործընթացներին մասնակցել և ինքներդ կհամոզվեք, որ ոչ մի բռնություն որևէ մեկի նկատմամբ չի լինելու, իսկ այն անձինք, որոնք սկզբից կիրառել էին բռնություն, ենթարկվելու են պատասխանատվության»,- ասաց  Փարամազյանը՝ շեշտելով, որ ՀՀ Քրեական վարչության պետը տվել է երաշխիք և չի կարծում, որ վերջինս կարող է իր խոսքի տերը չլինել:

«Երաշխքները չպահպանելու  դեպքում շատ վատ հետևանքներ կլինեին: Կհավաքվի ոչ թե 1000 հոգի այլ ամբողջ մարզը»,- ասաց Փարամազյանը:

Համայնքապետի խոսքից հետո ցուցարանները եկան համաձայնության, որ ձերբակալված տղաներին Երևան ճանապարհլուց հետո կբացեն ճանապարհը ու կդադարեցնեն բողոքի ակցիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել