Գլխումս չի տեղավորվում՝ ինչպես է հնարավոր տեսնել կոնկրետ փաստացի ապացույցներ, որ ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, ու որպես արձագանք՝ զորք ուղարկել դրա դեմ բողոքողներին «ողջունելու» համար։

Հիմա արդեն պետք է այդ մարդկանց հետ առնչված բոլոր ոստիկանները միմյանցից մեկուսացված ու հարցաքննված լինեին (որ չհասցնեն պայմանավորվել)։ Դրա փոխարեն մարդկանց դեմ ավտոբուսներով զորք են ուղարկում Երևանից։

«Հանցավոր ռեժիմը» էլ ուրիշ ո՞նց է լինում։ Պոզով-պոչո՞վ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել