Հումորը հումորով, բայց շատ լուրջ ու վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել: Կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում տեղի են ունենում արմատական փոփոխություններ՝ կարող են փոխվել մեր պատկերացրած սոցիալականացման ձևերը, աշխատանքային մոդելը, առևտրաշրջանառության եղանակները, մի խոսքով, ամեն ինչ:

Եթե կորոնավիրուսի տարածումը շարունակվի մի տարի և ավել, իսկ ինչքան ուսումնասիրում եմ և հետևում բազմաթիվ մասնագետների կարծիքներին, հենց այդպես էլ լինելու է, ապա որոշ պետություններ ուղղակի կանգնելու են լինել-չլինել հարցի առջև: Ցավոք, Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչ միայն չի կարող այդ գլոբալ փոփոխություններին հարմարվել, մարտահրավերները հաղթահարել, այլ նույնսիկ չի գիտակցում դրանց գոյությունն ու առավել ևս բովանդակությունը:

Վիճակն իրոք լուրջ է, մենք կարող ենք ամեն օր ծիծաղել Նիկոլ Փաշինյանի, Արսեն Թորոսյանի և այլոց իրոք ծիծաղելի և անհեթեթ հայտարարությունների ու ՛՛մտքի գոհարների՛՛ վրա, բայց պետք է հասկանանք, որ այս տեմպերով հեռու չէ այն օրը, որ կկանգնենք պետություն չունենալու խնդրի առջև...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել