Tert.am-ը գրում է․

Աջարիայում կորոնավիրուսով բոլոր վարակվածները բուժվել են: Տարածաշրջանը, որը ստացել է կորոնավիրուսից ազատ կարգավիճակ, սկսում է պատրաստվել զբոսաշրջային սեզոնին: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Աջարիայի ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեն:

Ապրիլի 30-ից Աջարիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հիվանդությունը հաստատվել է 70 մարդու մոտ: Նրանցից երկուսն էին մինչ այս պահը շարունակում բուժումը Բաթումի հիվանդանոցում, բայց այսօր հայտնի է դարձել, որ նրանք ևս ապաքինվել են և առաջիկայում դուրս կգրվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել