Armenpress.am-ը գրում է․

Շախմատի առցանց Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում կայացան քառորդ եզրափակչի երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը քառորդ եզրափակիչում Հիկարու Նակամուրան է: Երկրորդ տուրում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 55-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:  Մրցախաղում Արոնյանն ունի 1,5, իսկ Նակամուրան 0,5 միավոր: Գրոսմայստերները կանցկացնեն ևս երեք պարտիա:

Միաժամանակ ընթացքում մյուս խաղում մրցում են Չինաստանի երկու ներկայացուցիչ` Դին Լիժենը և Յու Յանգյին: Նրանց մրցախաղում հաշիվը 1:1 է:

Lindores Abbey Rapid Challenge-ը կազմակերպել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել