Armenpress.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նիստում անդրադարձ է եղել  Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին, հաստատված դեպքերի վիճակագրությանը, ընդհանուր դինամիկային:

Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և պարետատան սահմանած կանոնները պահպանելու ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը վերաբերող հարցեր: Շահագրգիռ մտքերի փոխանակություն է ծավալվել կանխարգելիչ միջոցառումների շուրջ, այս համատեքստում ընդգծվել է պաշտպանիչ դիմակ կրելու կարևորությունը և այդ ուղղությամբ հանրային լայն իրազեկումը:

Վարչապետը, ամփոփելով նիստի աշխատանքները, քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել  պատասխանատուներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել