Panorama.am-ը գրում է․

«ՀՀ-ում հանրային տրանսպորտի ոլորտում ներգրավված են մոտավորապես 3500 տրանսպորտային միջոցներ, և 20-25 հազար տաքսիներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

Անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում հանրային տրանսպորտից օգտվելու նոր կանոնների նկատմամբ վերահսկողությանը՝ նա տեղեկացրեց, որ տրանսպորտի ոլորտի աշխատակիցներին տրամադրվել են տեղեկատվական թերթիկներ, միաժամանակ սկսվել է վերահսկողություն, որպեսզի վարորդները խստիվ պահպանեն պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները՝ դիմակների և ձեռնոցների պարտադիր կրում, ախտահանիչ նյութերի առկայություն.

«Ամենօրյա վերահսկողություն ենք իրականացնում հավաքակայաններում, և ստուգում, որ տրանսպորտային միջոցներն ամեն օր ախտահանվեն։ Հանրապետության տարածքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, և տրվել են կանոնների պահպանման ցուցումներ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել