Մաքսիմ Ֆադեևը ռուսական շոու-բիզնեսի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է։ Նա գրել է բազմաթիվ հիթեր երիտասարդ կատարողների համար և շատ անհայտ արտիստների դարձրել հայտնի։ Նրա անվանն են վերագրում սիրավեպերն իր ենթակաների հետ, սակայն արտիստը դա հերքում է։ Նա ամուսնացած է արդեն 30 տարի։ Կինը՝ Նատալյան, նրան որդի է պարգևել և միշտ նրա հենարանն է եղել։

Բայց առանց կրակի ծուխ չի լինում։ Այս անգամ պրոդյուսերի անունը կապում են երիտասարդ սկսնակ երգչուհի Եվգենիա Մայերի հետ և ասում, որ նրանց միջև սիրավեպ կա։ Նա մասնակցում էր «Երգեր» նախագծին։ Դեռ այդ ժամանակ շատերն էին նկատել, որ Ֆադեևը առանձնահատուկ ուշադրության է արժանացնում երգչուհուն։ Վերջերս հայտնի դարձավ, որ Մայերը պրոդյուսերի նոր տեսահոլովակի հերոսուհին է լինելու։ Բացի այդ՝ նա հանգստանում էր պրոդյուսերի հետ Բալիում գտնվող նրա վիլլայում։

Հարկ է նշել, որ Մայերը 3 անգամ ամուսնացած է եղել և աղջիկ ունի։ Շշուկներ են պտտվում, որ հենց հանուն երիտասարդ երգչուհու է Ֆադեևը գնացել նիհարելու քայլին։ Պրոդյուսերն արդեն 70 կիլոգրամ նիհարել է և չի պատրաստվում բավարարվել ձեռք բերված արդյունքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել