Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից մի խումբ դեմոկրատներ նամակ են ուղղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով մանրամասն բացատրել Ռուսաստան թոքերի արհեստական օդափոխման սարքեր ուղարկելու վերաբերյալ որոշման պատճառները: Այս մասին Интерфакс-ի փոխանցմամբ, հայտնում է The Hill-ը:

«Մենք խորապես անհանգստացել ենք վերջին հաղորդագրություններով այն մասին, որ դուք Ռուսաստանին տրամադրում եք մարդկանց կյանքերի փրկության համար ծայրահեղ կարևոր, անհրաժեշտ ԹԱՕ սարքերն այն դեպքում, երբ դրանց կարիքն անհապաղ կա այստեղ՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի ճգնաժամի դեմ պայքարի և ամերիկացիների կյանքերի փրկության համար»,- ասվում է նամակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել