Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով երկրում երեք օրով իջեցվել են պետական դրոշները՝ ի հիշատակ կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

«Դաշնային բոլոր շենքերի և ազգային հուշարձանների պետական դրոշներն իջեցվելու են՝ ի հիշատակ այն ամերիկացիների, ում մենք կորցրել ենք կորոնավիրուսի պատճառով»,- գրել է ԱՄՆ նախագահը թվիթերի իր էջում։

ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 մլն 630 հազար 519 դեպք, որից ապաքինվել է 385 հազար 062 քաղաքացի։ Մահացել է 96 հազար 943 հոգի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել