Panorama.am-ը գրում է․

Թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթը պնդում է, որ Իսրայելը կորոնավիրուսային իրավիճակն օգտագործում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու և դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից արտակարգ և լիազոր դեսպանության մակարդակի հասցնելու համար։ Այս մասին գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ Իսրայելի նման դիրքորոշումը կապված է Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում Թուրքիայի  գորոծողությունների հետ։

Անկարայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոեյ Գիլադը լրատվամիջոցներից մեկում հոդված է հրապարակել «Թուրքիայի և Իսրայելի Իդլիբի, այդ թվում՝  կորոնավիրուսի շուրջ համատեղ շահերը» վերնագրով։ 

«Իդլիբում պատերազմը բացահայտեց աշխարհաքաղաքական որոշ կարևոր ճշմարտություններ։ Դրանցից մեկն այն է, որ Իրանի ներկայությունը Սիրիայում հակադրվում է թուրքական շահերին»,-գրել է Գիլադը։

Նա իրանցի զինյալներին մեղադրել է, որ մեծ դեր են խաղացել Իդլիբում տեղի ունեցած գործողություններում, որի ժամանակ թուրքական բանակի 50 զինվոր է սպանվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել