Armsport.am-ը գրում է․

«Արարատ-Արմենիայի» անձնակազմը անցել է COVID-19 թեստավորում ՝ կորոնավիրուսային վարակի առկայությունը ստուգելու նպատակով:

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, բոլոր ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և բուժանձնակազմի ներկայացուցիչների թեստերի պատասխանները բացասական են եղել:

Հիշեցնենք, որ վաղը վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:

«Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ հանդիպելու է «Փյունիկին»: Հանդիպման մեկնարկը ՝ 18:15:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել