Չէ, բայց իրոք ջղայնանալու առիթ է էլի։ Ինձ մեր ոստիկաններն այսօր չթույլատրեցին հայ հոգևոր-մշակութային ժառանգության արժեքներն այցելել այն դեպքում, երբ ՈՉ ՄԻ վտանգ դա չէր կրում համաճարակային առումով, իսկ «բարձրաստիճանները» տասնյակներով քեֆ են անում, մի հատ էլ՝ լուսանկար հրապարակում։

Ոչ մի վտանգ չէր կրում իմ այցելությունը, որովհետև նախ՝ ունեի դիմակ-ձեռնոց, պատրաստ էի, որքան պետք է, սոցիալական հեռավորություն պահել, բացի այդ էլ՝ չէ՞ որ վարակը բուն գյուղում էր, իսկ ես Արենիի բնակիչների հետ որևէ շփում չէի պատրաստվում ունենալ։

Ինձ Նորավանք ու Արենիի Սուրբ Աստվածածին չթողնելն իրականում խղճի ու դավանանքի ազատության անհամաչափ սահմանափակում էր, և միայն հարգելով ոստիկանների ծանր աշխատանքը, գիտակցելով Covid-ի իրական վտանգներն ու դա դիտելով որպես «մեղմացնող հանգամանք»՝ ես պատմություն չսարքեցի ոստիկաններին վերևից պարտադրված հակաիրավական արգելքից։

Ու մեկ էլ տեսնում եմ՝ քեֆ-ուրախություն են անում բարձրաստիճաններով՝ առանց դիստանցիայի, առանց քանակի սահմանափակման։

Էդպես չի ձևը։

Հ.Գ. Ինձ հետ զրուցած ոստիկանը քեֆս բերեց։ Շատ պրոֆեսիոնալ էր ու պատասխանատու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել