Armsport.am-ը գրում է․

Միջազգային օլիմպիական կոմիտեն կհրաժարվի Տոկիոյի ՕԽ-ն անցկացնելու գաղափարից, եթե դրանք չկայանան 2021 թվականի ամռանը: Այս մասին հայտնել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:

Վերջինիս խոսքով՝ անհնար է, որ մի քանի տարի շարունակ փոխվեն միջազգային այս և այն մարզաձևերի ֆեդերացիաների օրացույցային պլանները: Տոկիոյի Օլիմպիական խաղերը առհասարակ կչեղարկվեն, եթե դրանք չանցկացվեն 2021 թվականի ամռանը: Բախի խոսքը մեջբերում է BBC-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել