Շատ բնական գործընթաց է, երբ ԿԳՄՍ փոխնախարարը բնակելի շենքի բակում աշխատանքից ազատված ԲՈԿ ղեկավարի հետ «ռազբոռկա է» սարքում և «ատչյոտ» ուզում: Որովհետև դրանից առաջ աշխատանքից ազատված պաշտոնյային Ֆեյսբուքում ծաղրում էր ԿԳՄՍ նախարարը: Որովհետև ԱԺ-ում քննադատական խոսքի համար ողջ խմբակցությամբ պատգամավոր են ծեծում: Որովհետև ժողվարչապետը առավոտից երեկո խոսում է «ասֆալտներին պառկացնելուց», «սամասուդից», «հագցնելուց» ու «դմփցնելուց»: Որովհետև խոսում են քրեական ենթամշակույթը քրեականացնելուց, բայց խոսքի և գործի տիրույթում իրենց պահում են ամենավերջին փողոցայինի պես: Այնպես որ, Սմբատ Գոգյանը դեռ մի բան էլ լավ է պրծել: Կարող էին, չէ՞, կոռուպցիոն չեղած մի գործ կարել վրան ու իջեցնել ԿԳՄՍ նկուղ ու ծեծել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել