Երեկ Միքայել Մինասյանը բաց տեքստով «հումանիտար միջանցք» բացեց իշխող ֆռակցիայի համար և առաջարկեց` սեփական դեմքը փրկելու համար հնարավորինս արագ հեռացնել Փաշինյանին վարչապետի պաշտոնից: Թե որքանով կօգտվեն այս «հումանիտար միջանցքից» քայլորդները, կտեսնենք:

Այսօր արդեն նմանատիպ կոչով հանդես եկավ Արթուր Վանեցյանը, որը առաջարկում է, հեռացնելով անհավասարակշիռ Փաշինյանին, ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, որն էլ իր հերթին կկանխի հումանիտար աղետը:

Փաստացի, Փաշինյանի հրաժարականն այլևս ներքաղաքական օրակարգում է, և հիմա այս օրակարգն իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու ժամանակն է: Հուսով եմ՝ հենց այս օրակարգի շուրջ է ձևավորվելու «կոնսենսուս-1»-ը, և հուսով եմ՝ շատ կարճ ժամանակում կազատվենք այս ազգակործան անպիտանների կառավարությունից:

Հ.Գ. 1945 թվականի հուլիսի 26-ին ԱՄՆ-ն կապիտուլյացիա առաջարկեց ֆաշիստական Ճապոնիային, որը մերժվեց կայսր Հերոհիտոյի կողմից: Այս պահանջի մերժմանը հաջորդեցին՝ օգոստոսի 6-ին՝ Հերոսիմայի, իսկ օգոստոսի 9-ին՝ Նագասակիի ատոմային ռմբակոծությունը ԱՄՆ-ի կողմից: Օգոստոսի 10-ին Ճապոնիան կապիտուլացվեց, բայց Հերոսիմայի ու Նագասակիի ռմբակոծությունն անջնջելի հետք թողեց Ճապոնիայի պատմության վրա: Պատմությունը վերընթերցելը պարտադիր պայման է մեր երկրի իշխող ուժի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել