Panorama.am-ը գրում է․

Վանաձորի՝ Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճներից մեկի ներքևում սաունա կա։ Այս մասին հայտարարել է համալսարանի նորընտիր ռեկտոր Ռուստամ Սահակյանը հոգաբարձուների խորհրդի նիստում։

«Ես կարող է լավ չզգամ նույնիսկ ինձ։ Ես մեկ ասում փորձել եմ տարածքին ծանոթանել, նկուղներին, տանիքներին։ Ես չգիտեմ, դուք տեղյակ եք, թե չէ, այն սրահում, որտեղ անկացանում ենք նիստը, մեր ներքևի հարկում կա սաունա»,-ասել է ռեկտորը։

Նա նշեց, հոգաբարձուներին տեղեկացնում է, քանի որ դրան կոռուպցիայի հետ կապված հարցեր են։

«Այո, կա սաունա, այն աշխատող է, իր ջրավանազով։ Բնական է, ես չեմ պատրաստվում սաունայից օգտվել, դա ինձ համար անընդունելի է։ Ես չգիտեմ՝ ում համար է եղել, հարցը շատ խնդրահարույց է»,-նշել է ռեկտորը՝ բոլորին հրավիրելով սաունա, բայց տեսնելու։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել