Խոյ: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի և սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, փոխարենը կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հեշտությոմբ լեզու կգտնեք նրանց հետ և կխուսափեք տարաձայնություններից:

Ցուլ: Սուր զգացողություններ եք ուզում, և այդ ցանկությունը կարող է ձեզ չմտածված քայլերի դրդել: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը կապված է որոշ տհաճ իրադարձությունների հետ: Ամեն դեպքում արդյունքը կլինի այն, որ մեծ փորձ ձեռք կբերեք, նոր բաներ կսովորեք:

Երկվորյակ: Անիմաստ ժամանակ մի վատնեք: Օրվա առաջին կեսին փորձեք օգուտ քաղել դրական միտումների ազդեցությունից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, ովքեր ապագայում կարող են ձեզ համար հովանավոր դառնալ: Կարող եք օգնության առաջարկներ ընդունել նրանցից, ովքեր կարևոր հարցերում բազմիցս աջակցել են ձեզ:

Խեցգետին: Վճռականություն դրսևորեք: Ակտիվ գործողությունների անցնելու ճիշտ ժամանակն է: Օրվա ընթացքում խառնվածքի այնպիսի գծեր կդրսևորեք, որոնց մասին շրջապատի մարդիկ պատկերացում անգամ չունեն: Պատահական չէ, որ շատերը կզարմանան, ոմանք էլ պարզապես կհիանան ձեզնով: Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր առաջարկներ կստանան:

Առյուծ: Հրաշալի օր է աշխատանքին նվիրելու համար: Այսօր հարկ եղած դեպքում կարող եք անգամ լեռներ շրջել: Ձեր ջանքերը շատ բարձր կգնահատվեն, հաճախ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նշանի շատ ներկայացուցիչներ, մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու համար, ստիպված կլինեն որոշ խորամանկությունների դիմել: Նպատակահարմար օր է խոշոր գնումներ կատարելու համար:

Կույս: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա, միանշանակ, հաջողության կհասնեք: Հին դաշնակիցները օգնությոն հարցում կարող են մերժել, ինչի համար, սակայն, անհանգստանալ չարժե:

Կշեռք: Կարող եք նոր գործեր ձեռնարկել, այդ թվում՝ բարդ և մեծամասշտաբ: Հնարավոր է՝ չհաջողվի միանգամից հաջողության հասնել, սակայն ժամանակի ընթացքում ամեն բան կկարգավորվի: Ձեռք կբերեք փորձ և մի շարք հետաքրքիր ծանոթություններ: Այսօր հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ շատ բանի եք ընդունակ: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա, և շուտով հեռանկարային առաջարկներ կստանաք:

Կարիճ: Հաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Մի վախեցեք մասնագիտական փորձերից: Կարող եք խախտել ընդունված կանոնները և վարվել այնպես, ինչպես ներքին ձայնն է հուշում: Նշանի ամենահամարձակ ներկայացուցիչներն այսօր կարող են արմատական փոփոխություններ կատարել թե՛ անձնական և թե՛ գործնական հարաբերություններում:

Աղեղնավոր: Այսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ, որոնք, սակայն, ձեզ չեն վախեցնի: Էներգիայի հոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր աշխատանքին վերաբերող կարևոր տեղեկություններ կստանան: Կարող եք վերջ դնել ղեկավարության հետ ունեցած հին կոնֆլիկտներին և ամրապնդել մասնագիտական դիրքերը:

Այծեղջյուր: Նոր մտահղացումներն այնքան շատ են, որ չեք կողմնորոշվի, թե ինչից սկսել: Տրամադրությունը փոփոխական կլինի, նշանի շատ ներկայացուցիչներ հակասական զգացողություններ կունենան, պատրաստ կլինեն ամեն ինչ վտանգել կարճատև հաճույքների համար: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զուսպ լինել, այսօր որոշ սահմանափակումներ հետագայում կօգնեն խուսափել մի շարք խնդիրներից:

Ջրհոս: Թեթև, հաջող օր է, հարմար ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կհաջողվի իրականացնել բոլոր ծրագրերն ու մտահղացումները: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կլսեք բոլոր կարծիքները, կպաշտպանեք սեփական տեսակետները:

Ձկներ: Այսօր փորձեք գնահատել և ամփոփել ստացված արդյունքները: Ինքնաքննադատությամբ չեք զբաղվի և շատ ճիշտ կանեք, քանզի բարդ իրավիճակներից դուրս գալու համար ամենաճիշտ ճանապարհն եք ընտրել: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հանդիպեք նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել