«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկը 12 տարի նախագահած Արթուր Ջավադյանն այս տարվա հունիսի 12-ին վերջին անգամ աշխատանքի կգնա ԿԲ նախագահի պաշտոնում։ Հաջորդ օրվանից նրան կփոխարինի ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանը՝ Բաբկեն Արարքցյանի փեսան, ով 2018-ից ԿԲ խորհրդի անդամ էր եւ օրեր առաջ Ազգային ժողովի կողմից ԿԲ նախագահ ընտրվեց։

Ինչո՞վ է զբաղվելու պաշտոնը թողնելուց հետո պրն Ջավադյանը՝ հարցրինք ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանին։ «Հանգստանալու է՝ երկրում»,- ասաց նա։ Իսկ այլ պլաններ ունի՞, ի՞նչ գործով է զբաղվելու։ Բերբերյանն ասաց․ «Այս պահին՝ չէ, իր առաջիկա պլաններն են՝ մի քիչ հանգստանալ»։

Հրաժեշտի երեկո կազմակերպելո՞ւ են Ջավադյանի համար։ «Եթե լինի էլ, կլինի բանկի ներսում, բանկից դուրս ուրիշ բան չենք նախատեսել»։ Ի դեպ, ինքը՝ Բերբերյանը, կմնա այս պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել