Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ մայիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող տնակային ավանի թիվ 224/442 տնակի հարևանությամբ գտնվող շատրվանի պոմպակայանը փլուզվել է և փոսի մեջ հայտնաբերվել են ոսկրային մնացորդներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամաել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել է նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ու ոստիկանները 10մ երկարությամբ, 4մ լայնությամբ և 4մ խորությամբ փոսից դուրս են բերել ոսկրային մնացորդներ:

Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար՝ արդյոք հայտնաբերված ոսկրային մնացորդները մարդու է, թե կենդանու:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել