Ընկերնե՛ր, դուք տեսնո՞ւմ եք ՔՊ-ում ինչ-որ մեկին, որ կարող է այսօր Նիկոլին փոխարինել վարչապետի պաշտոնում։

Այո՛, կա Տիգրան Ավինյան, որը սակայն չկարողացավ կարանտինը նորմալ աշխատացնել, գուցե ոչ իր մեղքով, բայց դե փաստ է, որ չկարողացավ։

Այո՛, կա «գորշ կարդինալ» Էդուարդ Աղաջանյան, բայց չեմ կարծում, որ ինտրիգներ եփելու տաղանդը բավարար է երկիր կառավարելու համար, այն էլ արտակարգ դրության ժամանակ։

Նարցիս Թորոսյանն, իհարկե, երազներում իրեն վարչապետ տեսնում է, բայց իր ոլորտը տապալած մի պաշտոնյա էլ ինքն է։

Մի խոսքով, ես չեմ տեսնում վարչապետացու ՔՊ-ում։ Դուք ասե՛ք, տեսնո՞ւմ եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել