Իր վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պոռթկաց՝ արտահայտելով իր ողջ էությունը և վիրավորեց մի ամբողջ ժողովրդի՝ իր ատելությունն անուղղակի, բայց անթաքույց կերպով արտահայտելով հայ ընտանիքի, հայ երեխայի, հայ ծնողի նկատմամբ։

Ըստ Նիկոլի՝ Հայաստանում պոտենցիալ մանկապիղծների 90%-ը համոզված է, որ ծնողները հետաքրքրված չեն իրենց երեխաներով, ինչը լավ միջավայր է ստեղծում մանկապիղծների համար։
Այսինքն, ըստ Նիկոլի, մենք բոլորս սխալ բարոյական դաստիարակություն ենք ստացել, չենք պաշտպանվել մեր ծնողների կողմից ու հիմա էլ ի վիճակի չենք պաշտպանելու մեր երեխաներին։
Լավ է՝ չասեց, որ հայ ծնողներն իրենք են բարենպաստ պայմաններ ստեղծում մանկապիղծների համար։

Նիկոլն ասաց, որ նորապսակները սեռական կյանքի մասին իմանում են քուչեքում և բեսեդկաներում։
Հայ ծնողների ճնշող մեծամասնությունն իրենց երեխաներին մեծացնում է բարոյական միջավայրում։ Առանձնահատուկ ուշադրության ներքո են մեծանում աղջիկ երեխաները։

Միայն վերջին անբարոյականը կարող է նման արտահայտություններ թույլ տալ մեր ժողովրդի հասցեին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել