Tert.am-ը գրում է․

Մալդիվների իշխանությունները կորոնավիրուսային համավարակի ֆոնին միջազգային զբոսաշրջության վերականգնման մի քանի տարբերակ են ուսումնասիրում: Երկրի զբոսաշրջության նախարար Ալի Վահիդի խոսքով՝ նախապատրաստվել է սահմանների վերաբացման հավանական ժամկետներով և զբոսաշրջային հատվածի վերագործարկման մի քանի սցենար, գրում է ria.ru-ն:

Ամենալավատեսական կանխատեսումների համաձայն՝ Մալդիվյան կղզիներն օտարերկրացի զբոսաշրջիկների համար կբացվեն հունիսին կամ հուլիսին: Ամենահավանական սցենարի համաձայն՝ զբոսաշրջային ոլորտը կվերագործակվի հուլիսին, իսկ սեզոնային զբոսաշրջությունը կվերսկսվի հոկտեմբերին: Մինչդեռ վատագույն դեպքում սահմանները կարող են վերաբացվել հունվարին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել