12:12

Ոստիկանության մոտ հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամները բերման ենթարկվեցին: Ոստիկանները նշեցին, որ բերման ենթարկման պատճառը պարետի որոշումը խախտելն է:

12:07 

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ տեղի է ունենում «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի մամուլի ասուլիսը։ 

Նշենք, որ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին միաբանությանը դեռևս անհայտ գործի շրջանակում բացատրություն տալու։

Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ միաբանությունը ողջունում է Քրեական ոստիկանության ջանքերն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակում և հույս է արտահայտում, որ քննվող գործը չի համալրի քաղաքական հետապնդումների նպատակով հարուցված քրեական գործերի ցանկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել