ՊԲ. Զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը:

Այն գործում է տեղորոշման տարբեր տեխնիկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին և կառավարվում է հեշտությամբ:

Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել