ՀՀ-ում գործող սուպերմարկետների ֆենոմենը, երբ ասենք դրամարկղի աշխատողի աշխատավարձը վճարում է ոչ թե գործատուն, այլ շարքային սպառողը: Հիմա հիմնավորենք կոնկրետ թվերով:
 Երևան քաղաքում գործող ենթադրենք «Իքս» սուպերմարկետների ցանցն ունի 10 առևտրային կետեր Երևանում:
 Յուրաքանչյուր սուպերմարկետում կա միջինացված 10 դրամարկղ: Մենք` սպառողներս, յուրաքանչյուր անգամ գնում կատարելիս հանդիպած կլինենք, երբ մեր վճարվելիք գումարը պայմանական կազմում է 1237 դրամ կամ ասենք 5674 դրամ, որի արդյունքում միշտ գումարը կլորացվում է ի օգուտ սուպերմարկետի: Այսինքն 1-9 դրամը ավելանում է դրամարկղում:
 Իհարկե, մենք բոլորս սիրով կամ ուշադրություն չդարձնելով վճարում ենք այդ ավել 5 կամ 6 դրամը, որը մեզ համար իրականում փոքր գումար է:
 Հիմա կատարենք հետևյալ հաշվարկը. 1-ից 9ը դրամը միջինացնելով` ստանում ենք 4,5 դրամ:Եթե հաշվենք, որ 24 ժամում կկատարվի այս տեսակ միջինացված թվով 1000 գործարք, ապա կստացվի, որ մեկ օրում յուրաքանչյուր դրամարկղ 4500 դրամ ոչինչից մուտք արեց սուպերմարկետի բյուջե, և, եթե ամեն սուպերմարկետում կա միջինացված 10 դրամարկղ, հետևավաբար 10*4500=45000 դրամ:
 Օրական 45000 դրամը մեկ ամսվա կտրվածքով կստացվի 45000*30 =1350000 ( ամսվա օրերի քանակով) :
Հետևաբար, եթե դրամարկղում աշխատում է 10 աշխատող միջինը 135 հազար դրամ աշխատավարձով, ապա մեր կողմից սուպերմարկետին թողած գումարով գործատուն վճարում է սեփական աշխատողների աշխատավարձը:

Եզրակացություն. դրամարկղի հարգելի աշխատակիցներ, հաճախ ժպտացեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել