Փաշինյանի անհավասարակշիռ և թեմայից թեմա թռնող ելույթը ապացուցում է, որ Հայաստանի վարչապետը սարսափելի վիճակում է...Նա չգիտի ինպես հակագրոհել կամ հերքել այն խայտառակ փաստերը, որոնք վերջին շրջանում տարածվում են իր և իր շրջապատի մասին...
Նիկոլը, ով ընդամենը ամիսներ առաջ հատուկ ուղիղ եթեր էր մտնում և հերքում էր ինչ-որ կեղծ օգտատիրոջ կողմից արված գրառումը, որ Աննա Հակոբյանի համար շատ թանկ մեքենա է գնվել, հիմա պարզվում է արհամարհած ունի այն, որ իրեն և իր ընտանիքի անդամներին բազմաթիվ ԶԼՄ-ներ և անձինք մեղադրում են մաքսանենգ ճանապարհով ՌԴ ծխախոտ արտահանելու, մեծ ծավալով ոսկի վաճառելու, ԽԾԲ-ի շրջանակում պաշտոններ բաժանելու, նախկինների հանցանքները թաքցնելու համար նրանցից գումար պահանջելու, ինչպես նաև այլ ապօրինությունների և հանցագործությունների մեջ...
Փաշինյանի այս "անտիհերքումային" գործելաոճը պայմանավորված է նրա վախերով և սարսափներով...
Բազմաթիվ կեղծ և սուտ տեղեկություններ տարածող Նիկոլի համար խնդիր չէր այս լուրերը ևս կեղծ հայտարարելը և իր մոլի երկրպագուներին համոզելը, որ նա և իր շրջապատն անմեղ են...Սակայն ոսկու և ծխախոտի հետ կապված սկանդալները հերքելուց կարող են դրանց ապացույցները ջրի երես դուրս գալ, որն էլ ավելի կծանրացնի Փաշինյանի և նրա շրջապատի վիճակը... Ապացույցների ջրի երես դուրս գալը նաև կապացուցի, որ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները ծայրահեղ լարված են, որը Փաշինյանը չի ցանկանում դե-յուրե փաստել...
Իսկ այսպես, չհերքելով իր մաքսանենգ լինելու և ապօրինի գործունեություն ծավալելու մասին բազմաթիվ լրատվամիջոցների և անհատների տարածած լուրերը, Փաշինյանը հույս ունի, որ հասարակության այն հատվածը , որն իրեն է երկրպագում կշարունակի առաջ տանել իշխանական կեղծ օգտատերերի կողմից տարածվող անտրամաբանական և հիմար թեզը, թե այդ ամենի հետևում կանգնած են նախկինները, ովքեր փորձում են վնասել "մեր Նիկոլին"...
Փաշինյանը իշխանությունն ամեն գնով պահելու և իրեն վերագրվող հանցագործությունները չբացահայտելու համար պատրաստ է Հայաստանը հռչակել "բառդակ" և անօրեն երկիր, որտեղ իր թշնամիներն ինչ ուզում անում են, իսկ ինքն էլ ոչինչ է...
Հ.Գ. Փաշինյանը չպատասխանելով իրեն ուղղված մեղադրանքներին՝ ժամանակ է փորձում շահել, որին հակառակ կողմը կամ կողմերը համապատասխանորեն կարձագանքեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել