Armeniasputnik.am-ը գրում է․

Իրանից ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի տարածք օրական մուտք է գործում 150-180 բեռնատար, ինչն աննախադեպ է մաքսակետի բնականոն գործունեության համար։

Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար ժամանակավորապես Մեղրիի մաքսային-կետ բաժնում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր։ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումներից ելնելով` Իրանից Հայաստան բեռների ներմուծումն իրականացվել է փոխաբեռնման միջոցով։

Օրական կատարվել է 70-80 ավտոմեքենայի վերաբարձում: Դեպի ՀՀ այլ վայրեր բեռնափոխադրումներն իրականացվել են ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ` օրական 80-100 ավտոմեքենայով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել