Բնակավայրը, որն առանձնանում էր նրանով, որ այնտեղ հասնելու համար հարկավոր էր բարձրանալ երկար ու փայտյա աստիճաններով, գրեթե դատարկվել է. Չինաստանի կառավարությունը տեղահանել է այնտեղի բնակիչներին և բնակեցրել ժամանակակից բազմաբնակարան շենքերում՝ պայքարելու համար աղքատության դեմ:

Բարձրադիր գյուղի բնակիչները Չինաստանի այն հազար քաղաքացիների թվում են հայտնվել, որոնց իշխանություններն ապահովել են բնակարանով: Ատուլեր գյուղը հայտնիություն է ձեռք բերել 2016 թ.: Համացանցում մեծ տարածում գտան տեղի այն բնակիչների լուսանկարները, որոնք բարձրանում էին ժայռին հենած վտանգավոր փայտե աստիճաններով:

Առավել դժվար էր դա անելը տարեցների, հղի կանանց, հաշմանդամների և երեխաների համար. վերջիններս ստիպված էին ամեն օր այդ աստիճաններով իջնել ժայռից, ապա նորից բարձրանալ՝ դպրոց հաճախելու համար:

Ի սկզբանե Չինաստանի իշխանությունները փայտե աստիճանները փոխարինեցին մետաղականով, և գյուղը, որը հարյուրամյակներ շարունակ մեկուսացած էր արտաքին աշխարհից, զբոսաշրջային հայտնի վայր դարձավ:

Այժմ 84 ընտանիք տեղափոխվում է նոր բնակարանային համալիր, որը գյուղից 70 կմ հեռավորության վրա է գտնվում: Մյուս 30 ընտանիքները կաշխատեն զբոսաշրջիկների հետ, քանի որ Չինաստանը մեծ պլաններ ունի՝ կապված Ատուլեր գյուղի հետ:

Նոր բնակարանային համալիրը նախատեսված է աղքատության դեմ պայքարելու համար: Կառուցված շրջանում կարող է ապրել 18 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել